211652_close_icon
views-count652 դիտում article-date 18:24 01-04-2024

Ամբողջ աշխարհը պատերազմի է պատրաստվում, իսկ Նիկոլը՝ խաղաղ հանձնվելուն․ Էդուարդ Շարմազանով

Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ «խաղաղ» ադրբեջանացումից, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը․

«Պատերազմներն աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։

Ավելին, առանց պատերազմների պատրաստ լինելու՝ ազգերը լճանում են ու դառնում անմարտունակ։

Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։

Հետևաբար, պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին, այլ պետության պաշտպանունակությամբ զբաղվել՝ ոտքի տակ չընկնելու համար։

Ամբողջ աշխարհը պատերազմի է պատրաստվում, իսկ Նիկոլը՝ խաղաղ հանձնվելուն։

Նիկոլն ինձ հիշեցնում է Մեծ Բրիտանիայի տխրահռչակ վարչապետ Չեմբեռլենին, որը 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ, բայց ստացավ ոչ միայն անարգանք, այլ նաև պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։
Բրիտանիան, եթե մնար Չեմբեռլենի հույսին, կկործանվեր։

Նրան հանեցին և վարչապետ դարձավ «պատերազմի կուսակցության» առաջնորդ Չերչիլը՝ բերելով հաղթանակ բրիտանացի ժողովրդին։

Նիկոլը խաղաղություն չի բերելու, նա անվերջ զիջելու է ՝ բերելով նոր աղետներ ու պարտություններ։

Հ.Գ. - Անբարոյականանում են անմարտունակ հասարակությունները․ Գարեգին Նժդեհ»։

Նմանատիպ նյութեր