40828 դիտում
22:30 27-03-2024
Խուլիգանություն՝ Երևանում․ «Պարմա» սուպերմարկետի 19-ամյա հսկիչը, ով BMW-ով «դրիֆթ» էր կատարել, բերման է ենթարկվել ոստիկանություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 24-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Րաֆֆու և Ջիվանու փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են անկանոն վարվող «BMW» մակնիշի ավտոմեքենա, որը ինչպես ժողովուրդն է ասում «դրիֆթ» կատարելիս է լինում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ պարեկները կանգնեցնում են նշված ավտոմեքենան և վարորդին ավտոմեքենայով հանդերձ խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալում և բերման են ենթարկում ոստիկանության Մալաթիայի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենայի վարորդը Երևանի բնակիչ 19-ամյա Վահագն Զաքարյանն է, ով աշխատում է «Պարմա» սուպերմարկետում՝ որպես հսկիչ։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+