35710 դիտում
11:23 26-01-2025
Գյումրիում 21-ամյա վարորդը, ով «BMW»-ով «դրիֆթ» ու խուլիգանական արարք էր կատարել, չկարողացավ խույս տալ պարեկներից. վերջինների մոտ նա դարձել էր «խոնարհ հարս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 25-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքում «BMW» մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք՝ կատարել է «դրիֆթ»՝ վտանգ ներկայացնելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ նույն գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները կարճ ժամանակում պարզում են «BMW»-ի վարորդի ինքնությունը, ինչպես նաև որտեղ է գտնվում ավտոմեքենան։ Ու տաք հետքերով հայտնաբերում են «BMW»-ն և տեղափոխում ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։
Տեղում պարզվում է , որ վարորդը եղել է Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Մուրադյանը, ով խուլիգանություն կատարելու կասկածանքով ներկայացվում է տարածքային ոստիկանության բաժին, որտեղ էլ խուլիգանության հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Իսկ պարեկներին հաջողվել է հայտնաբերել «թաթալաբազի» արկածները հաստատող տեսանյութ։
Լուսանկարները և տեսանյութը Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+