211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ ՊԾ Երևան քաղաքի գնդում ստացված տեղեկությունը հավաստի էր․ 21-ամյա երիտասարդը «Infiniti»-ով «դրիֆթ» անելու համար տեղափոխվեց ոստիկանություն

views-count6130 դիտում article-date 09:12 21-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություն է ստացվել, որ Մատենադարանի մոտ մի մեքենա «դրիֆթ» է անում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, օպերատիվորեն մեկնել են նշված վայր, որտեղից ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ համատեղ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանություն են ներկայացրել կասկածյալին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով նա Երևանի բնակիչ 21-ամյա Ռուբեն Ս․-ն է, ում վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենան էլ տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր