211652_close_icon
views-count114857 դիտում article-date 10:55 21-03-2024

ՊԾ Տավուշի գումարտակի հրամանատարից ու պարեկներից «Porsche Panamera»-ի վարորդը չկարողացավ թաքնվել անգամ «լվա ինքդ»-ում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատաշեն գյուղի բնակիչ 30-ամյա Կառլեն Մելիքսեթյանը, ով զրկված է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, շարունակում է տրանսպորտային միջոց վարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Տավուշի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի հանձնարարականով պարեկները ճշտում են, որ նա վարում է «Porsche Panamera» մակնիշի ավտոմեքենա ու արդեն ՊԾ Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները նկատում են նրան և փորձում են կանգնեցնել, սակայն նա պարեկների ուշադրությունից խուսափելու համար մտնում է Բագրատաշեն գյուղում գտնվող «լվա ինքդ» ավտոլվացման կետ՝ փորձելով խուսափել, սակայն պարեկներին հաջողվում է նրան բռնել, ով լինում է ոչ սթափ վիճակում։

Պարեկները նրան տեղափոխում են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր է ձևակերպվում, որոնք փոխանցվում են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր