211652_close_icon
views-count77441 դիտում article-date 15:11 28-08-2024

Հերացի փողոցում՝ ժողովրդին հայտնի անատոմիկի դիմաց, Երևանի քաղաքապետարանը բացել է «Լվա ինքդ» ավտոլվացման կետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ժամ է՝ ինչ Երևան քաղաքի Հերացու փողոցում՝ ժողովրդին հայտնի անատոմիկի դիմաց, ինչպես վարորդներն էին նշում, Երևանի քաղաքապետարանը «Վեոլիա ջրի» և Կենտրոնի թաղապետարանի հետ համատեղ ստեղծելէին «Լվա ինքդ» ավտոլվացման կետ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 ժամից ավելի է՝ ոռոգման կամ խմելու ջրի խողավակի վնասման պատճառով ջուրը անխնա ժայթքում է՝ հոսելով փողոցով մեկ:

Շատ վարորդներ հավանաբար ավտոմեքենայի մեջ «խաշվելուց» կանգնում են ջրի տակ և հովանում:

Որոշ վարորդներ էլ փորձում են «ջրից չոր դուրս գալ» և երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակ ստեղծելով հանդիպակաց երթևեկող վարորդների համար:

Թե ով է պատասխանատուն, որ պետք է գա ու թերությունը վերացնի, հայտնի չէ:

Մի քանի բնակիչներ էլ ասում էին, որ արդեն մի քանի անգամ ահազանգել են ջրմուղ, որտեղից պատասխանել են, թե ձեր զանգը գրանցել են, իսկ թե երբ կմոտենան, դրա պատասխանը բնակիչները չեն ստացել:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր