211652_close_icon
views-count16078 դիտում article-date 20:01 06-12-2015

Աբովյան քաղաքում 20-ամյա վարորդը Mercedes-ով ոչ սթափ վիճակում բախվել է «Լվա ինքդ» ավտոլվացման կետին

Երեկ` դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սարալանջ փողոցում` գազալցակայանի հարևանությամբ, Աբովյան քաղաքի Չափիչի 2 հանրակացարանի բնակիչ, 20-ամյա Գեղամ Կարապետյանը իր վարած Mercedes մակնիշի 58 AM 008 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Լվա ինքդ» ավտոլվացման կետին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Գ. Կարապետյանը (աջ ազդրի և նախաբազկի փափուկ հյուսվածքերի սալջարդ, աջ քունքային շրջանի սալջարդ -վերք, բերանից ալկոհոլի հոտ ախտորոշմամբ) տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Ռաֆայել Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով[/color]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր