211652_close_icon
views-count43486 դիտում article-date 13:10 20-06-2020

Ոստիկանապետը նաև «մոյչիկ» է, ով առանց պաշտպանիչ դիմակի «Լվա ինքդ» ավտոլվացման կետում լվանում է ոստիկանական համարանիշներով Toyota-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը կարգադրություն է տվել ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայողներին, որպեսզի խստագույնս պահպանեն ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը, այն է՝ արտակարգ դրության պայմաններում լինեն պաշտպանիչ դիմակով։ Այսօր՝ հունիսի 20-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է ոստիկանության Թումանյանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը Երևան քաղաքի Հասրաթյան փողոցում՝ «Լվա ինքդ» ավտոլվացման կետում առանց պաշտպանիչ դիմակի լվանում Toyota մակնիշի ոստիկանական համարանիշներով ավտոմեքենան։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր