211652_close_icon
views-count1342 դիտում article-date 19:54 20-03-2024

Օլիմպավանում անցկացվում են բասկետբոլի ՀՀ առաջինության կիսաեզրափակչի հանդիպումները

Օլիմպավանում երեկ տեղի է ունեցել Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց առաջնության կիասաեզրափակիչի առաջին հանդիպումը: «Ֆոքսիսը» մրցել է «Ուրարտուի» հետ և առավելության է հասել 83:74 հաշվով:

Այդ խաղում դիպուկությամբ աչքի է ընկել «Ֆոքսիսի» բասկետբոլիստ Հայկազ Գրիգորյանը, որը վաստակել է 31 միավոր:

Նշած թիմերի պատասխան մրցավեճը նշանակված է վաղը՝ մարտի 21-ին: Եթե «Ֆոքսիսը» կրկին հաղթի, ապա կմտնի եզրափակիչ, իսկ պարտության դեպքում կանցկացվի լրացուցիչ հանդիպում:

Կիսաեզրափակիչ երկրորդ խաղը կկայանա այսօր: Միմյանց հետ կմրցեն ԲԿՄԱ-ն և «Էրեբունին»: Օլիմպավանում մեկնարկը կտրվի ժամը 22:15-ին:

Նմանատիպ նյութեր