Բռնցքամարտիկները 22-օրյա հավաք կանցկացնեն Օլիմպավանում
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին մարզումներն անցկացնում է Դինամո ՄՀԿ-ում:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հայ բռնցքամարտիկները փետրվարի 1-ից Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Օլիմպավանում կանցկացնեն 22-օրյա ուսումնամարզական հավաք:
Փետրվար ամսին սպասվում է նաև միջազգային մրցաշար, որի մասին առավել մանրամասն կտեղեկացվի ավելի ուշ: