796 դիտում
09:52 20-03-2024
Պետքարտուղարություն. ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն զորք չեն ուղարկի Ուկրաինա
Միացյալ Նահանգները մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա կռվելու, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես բացառել է ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել այդ երկիր: Այս մասին երեքշաբթի ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ղեկավարի վերջին հայտարարությունները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Մենք շատ պարզ ենք ասել, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա կռվելու, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ևս բացառել է ՆԱՏՕ-ի որևէ զորք Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը:
«Մենք կարծում ենք, որ Պուտինի ագրեսիան կասեցնելու ամենաուղիղ և օգտակար միջոցը կլինի, որ Ներկայացուցիչների պալատը ընդունի Ազգային անվտանգության ակտը, որպեսզի մեր ուկրաինացի գործընկերներն ունենան իրենց պաշտպանվելու համար անհրաժեշտ զենքն ու զինամթերքը, որպեսզի կարողանան շարունակել համարձակորեն պաշտպանվել, պաշտպանել իրենց ժողովրդավարությունը և հաստատել իրենց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ընդգծել է նա:
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել էին, որ եթե Եվրոպային խաղաղություն է պետք, ապա նա պետք է պատրաստվի պատերազմի։
Ի պատասխան Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինի այսօրվա հայտարարության, թե իբր Ֆրանսիան պատրաստվում է 2000 զինվոր ուղարկել Օդեսա, ինչպես նաև մի շարք լրատվամիջոցներում տարածված հաղորդագրությունների, որ Ֆրանսիան արդեն իր զորքերը տեղակայել է Ռումինիայում, և նրանք պատրաստվում են Ռումինիայից անցնել Օդեսայի սահմանը, Պատելն ասել է. «Առաջին հերթին ես կասեի, որ այն, ինչ գալիս է ռուս պաշտոնյաներից, պետք է որոշակի հոռետեսությամբ վերաբերվել։ Երկրորդ՝ սա հարց է, որը պետք է ուղղել մեր ֆրանսիացի գործընկերներին։ Եթե դա ճիշտ է, ես պարզապես կկրկնեմ, որ նախագահ Բայդենը աներևակայելի հստակ ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ չէ զորքեր ուղարկել Ուկրաինա, և դա հաստատել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը»:

Նմանատիպ նյութեր
3607 դիտում
16:13 07-02-2015
ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա
2036 դիտում
12:07 07-12-2015
Թուրքիան այլևս զորք չի ուղարկի Իրաք. Դավութօղլու
1258 դիտում
22:39 02-03-2024
Մենք եվրոպացի զինվորներ չենք ուղարկի Ուկրաինա․ Շոլց
Այս բաժնից
1048 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
823 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
901 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ