ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի պատրաստվում Ուկրաինա զորք ուղարկել: Այս մասին Մյունխենում կայացած Անվտանգության հարցերով կոնֆերանսում հայտարարել է Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպպ Բրիդլավը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Կիևին սպառազինություն տրամադրելու հարցը, այնուամենայնիվ, քննարկվում է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեծ Բրիտանիան հրաժարվել է զենք տրամադրել Ուկրաինային: