211652_close_icon
views-count69554 դիտում article-date 19:02 08-03-2024

Վանաձորում պարեկների աչքից չկարողացան խույս տալ կին վարորդները. ու մինչ նրանք փաստաթղթերն էին փոխանցում պարեկին, վերջինս ծաղիկներ էր նվիրում ու շնորհավորում օրվա առթիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 8-ին, կանանց միջազգային տոնի առթիվ կանանց շնորհավորելուն են միացել նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայությունը:

ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ հանրապետությունում պարեկները կին վարորդներին շնորհավորում և ծաղիկներ են նվիրում:

ՊԾ Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի գլխավորությամբ, Վանաձորում պարեկների աչքից չէին կարողանում խույս տալ կին վարորդները, ու երբ պարեկները նրանց կանգնեցնում էին, շատերը պարեկներին էին անմիջապես տրամադրում վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, սակայն պարեկները ոչ թե ստուգում էին նրանց փաստաթղթերը, այլ անակնկալ փոխանցում էին նրանց ծաղիկներ ու շնորհավորում՝ մարտի 8-ի կապակցությամբ:

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր