211652_close_icon
views-count76755 դիտում article-date 21:25 03-11-2023

Լոռու մարզի ոստիկաններն իրականացրել են «Երկաթե լեդիից չես կարող խույս տալ» օպերացիան. մարզի ոստիկանապետը, Գուգարքի ու Բազումի ոստիկանապետերը մի քանի ժամ դարանակալել էին Վանաձորում աղմկահարույց կրակոցներով հետախուզվողներից մեկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ նոյեմբերի 2-ին, բավականին թեժ ու հագեցած օպերացիա է իրականացվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության՝ վարչության պետ Աթուր Զաքարյանի, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի և ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ: Այն, որ ոստիկանության Լոռու մարզային վարչությունն ու տարածքային ստորաբաժանումները հսկայածավալ աշխատանքներ են կատարել ու շարունակում են կատարել ՀՀ Քր. օր.-ի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող, այդ թվում աղմկահարույց դեպքերով հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ՝ անհերքելի փաստ է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Բազումի բաժնում օրեր շարունակ կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունքում հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնի է, թե որտեղ է գտնվում։

Վարչության պետի, Բազումի և Գուգարքի բաժնի պետերի գլխավորությամբ օպերատիվ խմբերը գործի են անցնում և տեղում որոշվում է իրականացնել «Երկաթե լեդիից չես կարող խույս տալ» օպերացիան ու կարճ ժամանակում ոստիկանները Լոռու մարզի վարչական շրջաններից մեկում հայտնաբերում են հետախուզման մեջ գտնող 36-ամյա Արշակ Ա.-ին և տեղափոխում ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով նրա նկատմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը շաբաթներ առաջ որպես խափանման միջոց ընտրել էր երկամսյա կալանքը, քանի որ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի, ինչը դատարանը բավարարել էր: Նրան քննչական վարչությունից տեղափոխել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 31-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող սգո սրահի մոտ կրակոցներ են հնչել: Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը: Ժամանել էին նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վահան Այվազյանի, Հայարփի Սահակյանի և Գագիկ Սաֆարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին տարբեր տեսակի հրազեններից կրակված 9 պարկուճ ու մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ  էր ստացվել, որ ոտքի մասում հրազենային վնասվածքներով մի քաղաքացի էր տեղափոխվել իրենց մոտ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խմբին բժիշկները հայտնել էին, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու:

Դեպքի վայրում զննություն էին կատարում քննիչները, որոնց հետ աշխատում էին նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր. Օր.-ի մի քանի հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վիրավորի ինքնությունը և արդյոք այլ տուժած կամ տուժածներ կային, թե ոչ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում օգտագործվել էին «TT», «Մակարով» տեսակի ատրճանակներ և ինքնաձիգ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր