211652_close_icon
views-count63133 դիտում article-date 10:40 12-04-2024

Արտաշատում ՊԾ Արարատի մարզի գումարտակի վաշտի հրամանատարի աչքից զինված տղամարդը չկարողացավ խույս տալ․ պարեկները իրականացրել են «Աներդ քեզ փուռը տվեց» օպերացիան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանը Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի սկզբնամասում ժամը 10։25-ի սահմաններում ծառայություն կատարելու ժամանակ նկատել է մի քաղաքացու, ում ձեռքին եղել է հրազեն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակում պարզում են, որ զինված քաղաքացին Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Վիլիկ Ղ․-ն։ Տեղում գոմարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար Ա․ Զիրոյանի գլխավորությամբ իրականացվում է «Աներդ քեզ փուռը տվեց» օպերացիան։

Պարեկները աննկատ մոտենում են այդ քաղաքացուն ու զինաթափում, որից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Արտաշատի բաժին։ Արդեն ոստիկանությունում նա հայտնում է որ ապրիլի 7-ին ժամը 10։00-ի սահմաններում հանդիպել է իր աներոջը՝ Արարատի մարզի բնակիչ 62-ամյա Ա․ Հ․-ին և վերջինս նրան է տվել իր անվամբ հաշվառված «Վավրիկ» տիպի 12 մմ տրամաչափի  ողորկափող որսորդական հրացանը:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր