211652_close_icon
views-count55549 դիտում article-date 10:34 04-03-2024

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում բնակարանում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը. «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի շենքերից մեկի բնակիչները առավոտվանից չեն պատասխանում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի և դասակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արման Զատիկյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանզատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Կիրակոսյանն ու Արմեն Հարությունյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մկրտչյանի գլխավորությամբ:

Փրկարարները ոստիկանների ու պարեկների ներկայությամբ բացել են 58 Բ շենքի նշված բնակարանի դուռը, որը ներսից բանալիով փակված է եղել և բանալին փականի վրա է գտնվել, դուռը բացելուց հետո հյուրասենյակի հատակին բերանքսիվայր հայտնաբերել են 2 դի:

Ահազանգով ժանմանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածները նշված տան բնակիչներ 84-ամյա Ալբինա Ղ.-ն է և 59–ամյա Նաիրա Հ.-ն:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Բնակարանի միջանցքում առկա է եղել գազի վառարան՝ գազը վառած վիճակում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու դուստր են:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր