211652_close_icon
views-count571 դիտում article-date 12:29 11-02-2024

Գրետա Վարդանյանը Դուբայում կմասնակցի Պարալիմպիկ խաղերի որակավորման մրցաշարին

Պարա ծանրամարտի միջազգային օրացուցային պլանի համաձայն Պարալիմպիկ խաղերի 2024 թվականի որակավորման փուլի առաջին մրցաշարը տեղի կունենա Դուբայում, փետրվարի 29-ից մարտի 7-ը ընկած ժամանակահատվածում։

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն հավաքականի առաջատար Գրետա Վարդանյանին հայտավորել է մասնակցելու Աշխարհի գավաթի նշված առաջնությանը։ Գրետա Վարդանյանը Պարալիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշային աղյուսակում այժմ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

Թբիլիսիում կայանալիք Աշխարհի գավաթի առաջնության մասնակիցների ցանկը կհրապարակվի առաջիկայում Գյումրիում, Վանաձորում և Երևանում կազմակերպվելիք ուսումնամարզական հավաքներից հետո՝ մինչև փետրվարի 25-ը։

Նմանատիպ նյութեր