36831 դիտում
19:33 19-05-2023
Արտակարգ դեպք՝ ԵՊՀ Սև շենքում․ ծառն արմատից պոկվել, տապալվել ու փլուզել է պատը՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ, օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր` մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17․40-ի սահմաններում Աբովյան փողոցում գործող ԵՊՀ Սև շենքի բակում ծառը արմատից պոկվել և տապալվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի տապալման հետևանքով տեղի է ունեցել նաև պատի փլուզում, և հսկայական քարերը թափվել ու լցվել են կայանված Toyota Corola, Toyota Camry և Mitshubishi Lanser մակնիշի ավտոմեքենաների վրա, որոնք դարձել են ոչ շահագործելի։
Մեքենայատերերը կրել են մի քանի միլիոնի վնաս։
Օպերատիվորեն ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և փրկարարներին օգնության ձեռք են մեկնել նույն վաշտի պարեկներ Սարգիս Դանիելյանն ու Գևորգ Երիցյանը։
Փրկարարները էլեկտրասղոցով մասնատել են ծառը և պարեկների հետ ավտոմեքենաների վրայից հեռացրել են քարերը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Թե ով է փոխհատուցելու քաղաքացիների կրած վնասը, հայտնի չէ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 148+
148+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15595 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35855 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց