27103 դիտում
12:22 20-11-2022
Արտակարգ դեպք՝ Երևանում. մի քանի տոննա կշռող հսկայական քարը Ջրաշեն թաղամասում պոկվել և ընկել ու փակել է ճանապարհի երթևեկելի գոտին, օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարոթյան փրկարար ծառայության 911 ճգմաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն թաղամասում քարաթափում է տեղի ունեցել, ինչի պատճառով էլ երթևեկությունը երկկողմանի փակվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Տիգրան Մելիքսեթյանն ու Գեղամ Անտոնյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քարաթափման հետևանքով ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված քարը կլինի մոտ 2 տոննա, իսկ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, որը հեռացնելուց հետո պետք է պատկան մարմինները նաև ճանապարհի եզրին գտնվող նմանատիպ մի քանի վտանգավոր հսկայական քարերը հեռացնեն, քանի որ կա վտանգ, որ այդ քարերը նույնպես կարող են, այդ թվում՝ անձրևից հետո հայտնվեն ճանապարհին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+