28098 դիտում
11:40 07-02-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. թիվ 9 արհեստագործական ուսումնարանի քիմիայի դասարանում հրդեհ է բռնկվել. աշակերտները տարհանվել են. ժամանել է հրշեջ-փրկարարների 4 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցում գտնվող «Երևանի համար 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ, 8-րդ, 2-րդ և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-դ գում 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոհար Պետրոսյանն ու Վլադիմիր Ալավերդյանը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ուսումնական հաստատության 3-րդ հարկի քիմիայի կաբինետում:
Տեղում պարեկների հետ ծառայություն են կատարել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության էրեբունու պահպանության բաժնի դասակի հրամանատար Ոսկան Բեշիկչյանը, արագ արձագանքման խմբի ծառայողներ Արթուր Խանամիրյանն ու Ռոման Ղազարյանը:
Վերջիններս ուսումնական հաստատության աշխատակիցների հետ տարհանել են սովորողներին:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը:
Այրվել է հատուկ նյութերի համար նախատեսված պահարանն ու մի քանի սեղան:
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+