15872 դիտում
11:52 23-08-2023
Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել «Պլազա» բիզնես կենտրոնում. ժամանել են հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 24/15 շենքի երկրորդ հարկի պատուհանից ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Կիրակոսյանի և թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Սիմոնյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Մուրադյանն ու Հայկ Խաչատրյանը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Պլազա» բիզնես կենտրոնի սերվերային սենյակում, և այրվել են սերվերային պահարանի մալուխները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+