211652_close_icon
views-count763 դիտում article-date 14:50 28-01-2024

Հրաձգություն՝ Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում. կա 2 զոհ

Tert.am-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, հայտնում է NTV-ն։
Հեռուստաընկերության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի եվրոպական մասի Սարիեր թաղամասի Սուրբ Մարիամ իտալական եկեղեցում կիրակնօրյա աղոթքի ժամանակ։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ստորաբաժանումներ։ Արտակարգ իրավիճակի հանգամանքները պարզվում են:

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիքայան հաստատել է Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում զինված հարձակման փաստը, որի ժամանակ մեկ մարդ է զոհվել։

Նմանատիպ նյութեր