Ստամբուլի հայաշատ թաղամասում հրաձգություն է տեղի ունեցել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ստամբուլի Շիշլի թաղամասի սրճարաններից մեկում օգոստոսի 29-ի երեկոյան 2 խմբավորումների միջև հրաձգություն է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է թուրքական Cumhuriyet-ը, սրճարան է ներխուժել 4 անձանցից բաղկացած մի խումբ և կրակ բացել ներսում գտնվող մեկ այլ խմբավորման անդամների վրա։
Վերջիններս պատասխան կրակ են բացել, ինչի հետևանքով սպանվել է 1 և վիրավորվել ևս 1 մարդ։
Մինչ ոստիկանները հասել են դեպքի վայր, խմբավորումների անդամները հեռացել են դեպքի վայրից՝ թողնելով վիրավորին ու սպանվածին։