22325 դիտում
15:36 14-01-2024
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու ՎԱԶ-21101-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:45-ի սահմաններում Ոսկետափ գյուղում՝ Երևանյան փողոցում, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Էդգար Նիկողոսյանի վարած ՎԱԶ-21101 և 52-ամյա Մաթևոս Նազարյանի վարած UAW մակնիշի ավտոբուսը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է. Նիկողոսյանի ուղևորները՝ Արարատի մարզի բնակիչներ 25-ամյա Հովհաննես Նիկողոսյանն ու 62-ամյա Գուրգեն Նիկողոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Բագարատ Գասպարյանը՝ «Վեդի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը գրանցված է «Լիգա» ՍՊԸ-ի հաշվեկշռում և սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)