39881 դիտում
20:35 30-12-2023
Ջերմուկում տեղադրվել է Հայաստանի և Արցախի ազգային հերոս, լեգենդար Վազգեն Սարգսյանի՝ Շուշիում տեղադրված արձանի կրկնօրինակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկում, Ջերմուկ այցելողները ծաղիկներ կխոնարհեն Հայաստանի Հանրապետության և Արցախի ազգային հերոս, լեգենդար սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուշարձանը տեղադրվել է օրեր առաջ, որն ամբողջությամբ ներկայացնում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում տարիներ առաջ տեղադրված սպարապետի արձանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ տևական ժամանակ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանի և Հայաստանի և Արցախի ազգայի հերոս, Սպարապետ, լեգենդար Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի, որդու՝ Կառլեն Սարգսյանի նախաձեռնությամբ ավարտին էր հասցվել սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի կերտումը։ Արձանն ամբողջովին նման էր 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում թողնված Սպարապետի արձանին։ Եվ քանդակի հեղինակը սիրված ու ճանաչված քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։
Արձանի կառուցման գաղափարը քննարկել էին Վահագնն ու Կառլենը, որից հետո իրենց գաղափարի մասին հայտնել իրենց ծնողներին (Արմեն Սարգսյանը ու Աշոտ Արսենյանը քավոր-սանիկներ են), ու նրանք խրախուսել էին իրենց որդիների նախաձեռնությունը։
Հայտնի էր, որ արձանը տեղադրվելու է Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի ամենագողտրիկ անկյուններից մեկում։ Եվ այդ ուղղությամբ Ջերմուկի քաղաքապետի գլխավորությամբ արդեն աշխատանքներ էին կատարվում։ Մնում էր ճշտել, թե երբ է տեղի ունենալու Սպարապետի արձանի բացումը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26799 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ