211652_close_icon
views-count12039 դիտում article-date 20:33 06-03-2024

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նույնպես նշվեց Հայաստանի և Արցախի ազգային հերոս, Սպարապետ, լեգենդար Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 5-ին, Հայաստանում նշվում էր Հայաստանի և ազգային հերոս լեգենդար Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակը։

Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սպարապետի հիշատակը վառ պահելու համար անմասն չէր նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը և ազատամարտիկ, Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի գլխավորությամբ վարչական շրջանում տեղի ունեցավ տոնական միջոցառումների շարք։

Առավոտյան թիվ 181 և 192 դպրոցների սաները իրենց հանդեսով անակնկալ պարգևեցին վարչական շրջանի ղեկավարին՝ Սպարապետին նվիրված հանդեսով, ապա Ռ․ Մխիթարյանի գլխավորությամբ այցելություն տեղի ունեցավ Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց Սպարապետ Վ․ Սարգսյանի հիշատակին։

Օրվա ընթացքում վարչական շրջանի ղեկավարը Մեծարենցի փողոցում  մասնակցեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ Վաչե Մուրադյանի և Նարեկ Օհանյանի հիշատակը հավերժացնող հուշաղբյուր- հուշակոթողի բացմանը ապա տոնական միջոցառումը շարունակվեց Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի երիտասարդության այգում, որտեղ կենդանի կատարմամբ հանդես եկան վարչական  շրջանի մշակույթային կենտրոնների սաները, իսկ արդեն երեկոյան Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում տեղի ունեցավ Սպարապետին նվիրված հունահռոմեական ըմբշամարտի առաջնություն։

Տոնական միջոցառումներին ներկա էին Սպարապետի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, լեգենդար ազատամարտիկ Ժորա Սափեյանը, ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր