12334 դիտում
18:35 30-12-2023
Խոշոր հրդեհ` Շիրակի մարզում․ Գյումրիում վագոն-տնակն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում՝ «Vesta» էլեկտրոնիկայի խանութի հետնամասում գտնվող թիվ 147/308 տնակում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Այրվել են տնակն ու խորդանոցը ամբողջությամբ և ներսում պահվող կենցաղային իրերը, իսկ հրդեհի հարևանությամբ գտնվող քարե տնակից մասամբ այրվել է պատուհանը, ջերմահարվել է տանիքի կառուցատարերից մեկ քանի քառակուսի մետր հատված։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+