211652_close_icon
views-count2245 դիտում article-date 18:06 08-10-2026

Խոշոր հրդեհ՝ Երևանում. Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարբախում՝ Շիրակի փողոցում՝ «MG» սուպերմարկետի հարևանությամբ վագոն-տնակ է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ու մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ փորձել են պայքարել քաղաքացիները։

Ժամանած հրշեջները մարել են այն։ Վագոն-տնակն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր