14020 դիտում
10:12 13-02-2022
Խոշոր հրդեհ Երևանում. «Հաղթանակ» թաղամասում տունը և կից փայտաշեն տնակն ամբողջովին վերածվել են մոխրակույտի. հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ 1» աստիճան. հայտնաբերվել է մոխրացած դի. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր հրդեհ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01: 00–ի սահմանններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» թաղամասի ամառանոցային 12-րդ տարածքի տներից մեկում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱիՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան:
Լրացուցիչ ժամանել են Երևանի թիվ 1, թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատներից լրացուցիչ մարտական հաշվարկներ:
Հրշեջ-փրկարարները մի քանի ժամ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա կանխել այն:
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է ՀՓԱԿ ՀԽ-ից փրկարար ծառայության մայոր Մարդանյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ:
Տեղում հրդեհի վայրը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Նորայր Հակոբյանն ու Նաիրի Ստեփանյանը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի կատարել իրենց աշխատանքները:
Մինչ հրշեջ-փրկարարների հրդեհի վայր ժամանելը, քաղաքացիների օգնությամբ հրդեհի վայրից օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը ծանր ախտորոշմամբ Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխել Ք. Գյուրզանդյանին:
Հրդեհը մարելուց հետո հրշեջ-փրկարարները տան մեջ հայտնաբերել են 34-ամյա Հռիփսիմե Ա.-ի դին:
Պարզվել է՝ ամբողջությամբ այրվել ու մոխրակույտի է վերածվել Արթուր Սուքիասյանին պատկանող թիվ 37/1 տունը, նրան կից փայտաշեն տնակն ամբողջությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:
Տեղում մի քանի ժամ ծառայություն են կատարել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ հրամանատար Գևորգյանի և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ հրամանատարի տեղակալ Փալայանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+