Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում․ Աբովյանում որպես խանութ օգտագործվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 12-ի, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 4-րդ թաղամասում մթերային խանութ է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 19 տան հարևանությամբ գտնվող Գագիկ Հակոբյանին պատկանող երկաթյա վագոն-տնակում, որը շահագործվում է որպես խանութ։
Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն խանութը և այնտեղ եղած ողջ գույքը ամբողջությամբ վերածվել են մոխրակույտի։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատր Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզում է։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն քաղաքացին կրել է մի քանի միլիոն դրամի վնաս։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։