21061 դիտում
19:32 22-12-2023
SHAMSHYAN.com-ի հրապարակման հաջորդ օրը «Վեոլիա ջուրն» ընդառաջեց բնակիչների խնդրանքին․ պատուհաս դարձած դիտահորը կարգի է բերվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը դեկտեմբերի 18-ին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Աբովյան քաղաքի էլնարի 8-րդ փողոցում 4 ամիս շարունակ դիտահորի՝ անմխիթար և իրենից վտանգ ներկայացնող վիճակի մասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակման հաջորդ օրը «Վեոլիա ջուր» ընկերության Աբովյանի մասնաճյուղից օպերատիվորեն արձագանքել են բնակիչների բարձրացրած հարցին ու սկսել են դիտահորի վերանորոգման աշխատանքները։
Առաջիկայում Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի հանձնարարականով էլ այդ հատվածն ասֆալտապատվելու է, չնայած նրան, որ ըստ «Վեոլիա ջուր» և Կառավարություն պայմանավորվածության ասֆալտապատումը պետք է նույնպես կատարվի այն ընկերության կողմից, ով վերանորոգում է իրականացնում, տվյալ դեպքում՝ «Վեոլիա ջրի»։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում «Վեոլիա ջուր» ընկերության Աբովյանի մասնաճյուղի աշխատակիցներին, ովքեր 4 ամիս անց խոսքից անցան գործի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, արդեն 3 ամսից ավելի է՝ Աբովյան քաղաքի էլնարի 8-րդ փողոցի բնակիչները փնտրում և չէին կարողանում գտնել «Վեոլիա ջուր» ընկերության Աբովյանի մասնաճյուղի աշխատակիցներին։ Դեկտեմբերի 18-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, բնակիչներն ասում էին՝ 4 ամիս է՝ «Վեոլիա ջրի» Աբովյանի աշխատողները «դարձել են Խաչատուր Աբովյանը»: Հօդս են ցնդել կամ արջաքուն են մտել, չգիտենք:
«4 ամիս է՝ «Վեոլիա ջրի» պատճառով էս փողոցում բաց դիտահորի մեջ են ընկնում ավտոմեքենաները, այդ թվում՝ շտապօգնության, ինչի պատճառով էլ մեքենաները կոտրվում են:
Բազմաթիվ անգամ զանգահարել ենք «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի արդյունք: Իրենց գործողությունների մեջ է մտնում, որ պետք է այս դիտահորը կամ կապիտալ վերանորոգեն, կամ նորը դնեն:
Ամիսներ առաջ եկան, չգիտես՝ ինչ գործողություններ արեցին, խոստացան, որ 2 օրում դիտահորը կփոխեն, ու գնացին: Ու 4 ամիս է՝ «դարձել են Խաչատուր Աբովյանը»:
Աբովյանի քաղաքապետարան էլ ենք դիմել, բայց քաղաքապետարանն էլ ասում է՝ որ դա մեր «պոզիցիան» չէ, դա «Վեոլիա ջուրը» պետք է անի, «Վեոլիա ջուր»-ն էլ, ասես, մեզ համար դարձած լինի սև թուղթ, քանի որ դրանց անփույթ, ոչ պատասխանատու աշխատանքի արդյունքում մեքենաներ են կոտրվում, էլ չենք ասում, որ բաց դիտահորից գարշահոտ է փչում:
Մի քանի անգամ Աբովյանի պարեկներն են եկել, կափարիչը դրել են վրան, բայց այնքան անորակ է, որ մի հատ մեքենա է անցնում, կափարիչը պոկվում ու շպրտվում է»:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+