24859 դիտում
20:33 06-09-2024
Սարի թաղ-Սարալանջ ճանապարհի՝ վարորդների համար պատուհաս դարձած փոսերի ու կեղտաջրերի դեմը փորձում են առնել «AMANOO» թաղամասում աշխատանքներ կատարողները. իսկ Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուրն» էլ թող իրար վրա «բոչկա գլորեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը սեպտեմբերի 4-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որ արտակարգ իրավիճակ է տիրում Երևանում ու շաբաթներ շարունակ Սարալանջ-Սարի թաղ ճանապարհի՝ «Լանջ» ռեստորանի մոտ, ճանապարհին եղած փոսերն ու ճանապարհով հոսող կեղտաջրերը մի իսկական պատուհաս են դարձել վարորդների համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, տեղեկացանք, որ նշված վայրի հարևանությամբ կառուցվող «AMANOO» թաղամասում շինարարական աշխատանքներ կատարող ընկերությունը իր ուժերով արդեն աշխատանքներ է իրականացնում՝ խնդիրը լուծելու ուղղությամբ, մինչդեռ ըստ նշված վայրի բնակիչների հայտարարության՝ այդ ամենը պետք է կատարեր «Վեոլիա ջուր» ընկերությունը։
Իսկ «Վեոլիա ջուրն» ավելի շատ զբաղված է չեղած աշխատանքի դիմաց քաղաքացիներից վարձեր հավաքելով, քան բուն գործը կատարելով, ու իզուր չէ, որ հանրության մոտ «Վեոլիա ջուր» ընկերությունը հիշատակվում է որպես հայտնի հեքիաթի «7-գլխանի հրեշ», երբ հեքիաթում հրեշը նստում էր ջրի պռնկին ու մինչև աղջիկ չէին տալիս, նա ջուրը բաց չէր թողնում։
Այսօր արդեն ընկերությունը կատարել է նաև ճանապարհի փոսալցման աշխատանքեր և տեղեկացրեցին, որ մի քանի օրերի ընթացքում խնդիրը կլուծեն, իսկ Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուրը» թող զբաղվեն միմյանց վրա «բոչկա գլորելով», թե ով է երևանցիների համար տևական ժամանակ այս հատվածում ստեղծված անհարմարությունները վերացնելու։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, որ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր էր ստացել քաղաքացիներից, ովքեր իրենց զայրույթն էին հայտնում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին։ Ահազանգողներն ուզում էին հասկանալ, թե ի վերջո անպատասխանատու որ կառույցն է, որ 2 ամսից ավելի է Սարալանջից դեպի Սարի թաղ տանող ճանապարհահատվածի «Լանջ» ռեստորանային համալիրի մոտ ավերակի վերածած փոսերը, որոնք նաև լցվում էին կեղտաջրերով, վերացնելու։
Սեպտեմբերի 3-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ, որոնց մի մասը հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Քանի ամիս է՝ այս բարձիթողի վիճակն է։ Ուր ասես դիմել ենք, սակայն ոչ մի արդյունք։ Մտածում էինք, որ գոնե ուսումնական տարվան ընդառաջ Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուրը» մարդկային վերաբերմունք կցուցաբերեն ու գոնե մեկ օր առաջ խնդիրը կլուծեն բայց «Էշ, մի՛ սատկի, գարուն կգա» վիճակն է։Ամեն օր՝ հիմնականում գիշերային ժամերին, ավտոմեքենաներ են, որ կոտրվում են։ Ո՞վ է փոխհատուցելու այդ վնասները, երևի պատասխանատուներին դա չի հուզում։ Կարևորն ամառվա այս տապին կաբինետներում հով-զով իրենց «թափանները լցնեն»:
Խցանման մասին էլ խոսք չկա։ Եթե մի ավտոմեքենա ընկնում ու անվահեծանը կոտրում է, մի ժամ տևում է, մինչև էդ խցանումը թեթևանա։Գոնե հիմա Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուրն» ապացուցեն, որ իրենց խոսքերն օդ չեն։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգախոսն էր «Ասեք, կանենք», տևական ժամանակ է ասում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում։ Կամ ձեր լոզունգը փոխեք, դրեք «Ասեք, չասեք, չենք անելու», կամ էլ իսկականից մարդ եղեք ու էս խնդիրը լուծեք»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+