Ռուսաստանը մտադիր է 12 մլրդ. դոլարի ներդրում կատարել Վենեսուելայի նավթային ոլորտում
Ռուսական «Ռոսնեֆթ» ընկերությունը միլիարդի ներդրում է կատարելու Վենեսուելայի նավթային հանքահորերի մշակման գործում: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Վերջինիս խոսքով՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել իր և «Ռոսնեֆթ»-ի նախագահ Իգոր Սեչինի միջև անցկացված խորհրդակցության ժամանակ:
«Ռոսնեֆթ»-ի հետ կհամագործակցի վենեսուելական PDVSA նավթագազային ընկերությունը, որի ծրագրերի մեջ է մտնում մինչև 2019 թվականը սեփական նավթարդյունահանման ծավալները օրական 4 մլն բարելից մինչև 6 մլն բարելի հասցնելը:
Գործարքի մանրամասները չեն հրապարակվել: