211652_close_icon
views-count29272 դիտում article-date 14:27 19-12-2023

Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի խանութներից մեկում. ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց․ժամանել են մեծ թվով հրշեջներ ու պարեկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի առաջին հարկում գտնվող խանութում: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից, ինչպես նաև հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբը:
 
Այս պահին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով՝ մեծ թվով պարեկներ ոչ միայն սահանազատել են տարածքը, այլ նաև հրշեջների հետ աշխատանքներ են կատարում, պայքարում են կրակի տարածման դեմ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգու, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, տեղափոխել են հիվանդանոց: 

Գ․ Շամշյանի տեղեկություններով տուժածը խանութի տնօրեն է ԻԻՀ քաղաքացի Ջաֆար Իսլամի, ով գտնվում է այրվածքաբանական կենտրոնում, առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+

Նմանատիպ նյութեր