211652_close_icon
views-count59383 դիտում article-date 12:30 13-08-2023

Ժողովրդին հայտնի «կոմայգում» խաղային ատրակցիոնում պայթյուն է տեղի ունեցել. ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել են մեծ թվով հրշեջներ. պարեկներն ու կարմիր բերետները տարհանել են 200-ից ավելի քաղաքացու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ Կիրովի անվան զբոսայգում, պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

 Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 3-րդ վաշտի 3-րդ դասակի (կարմիր բերետներ) ծառայողները՝ դասակի հրամանատար Սամվել Աբազյանի, ջոկի հրամանատար Արթուր Ավագյանի և ծառայության ավագ տեսուչ Վարդան Զոհրաբյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները՝ «Տրանս գազ» ընկերության տնօրեն Գառնիկ Մովսիսյանի և «Երևանի գազ»- ի տնօրեն Արտաշեսյանի գլխավորությամբ:

Հրշեջները օպերատիվորեն կարողացան կանխել, ըստ նախնական տեղեկությունների չշահագործվող սրճարանում առաջացած խոշոր հրդեհը, իսկ տեղում պարեկներ Լիպարիտ Խաչատրյանը, Արամո Մարգարյանը, Պավլիկ Շահնազարյանը, Սամվել Ամիրխանյանը  և ավագ պարեկ Արտակ Մանուկյանը կարմիր բերետների հետ սահմանազատել են տարածքը և մոտ 200-ից ավելի քաղաքցիների տարհանել են հրդեհի վայրից:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ականատեսներն ասում էին, որ մինչև հրդեհը ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, որից հետո կրակը շատ արագ տարածվել է ողջ տարածքով և միայն հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում է, որ կրակը չի տարածվել, այն դեպքում, որ 4 կողմը փականներով փակված էր և հրշեջները մեծ դժվարությամբ էին պայքարում կրակի դեմ: 

Կրակը տեսանելի էր մոտ 200 մետրից, իսկ ծուխը անգամ Հանրապետության հրապարակից: 

Ըստ նախնական տեղկեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 199+
199+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր