1066 դիտում
10:51 19-12-2023
Անահիտ Մանասյանը Վանաձորում ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է մարդու իրավունքներին առնչվող հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ շարունակվում է:
Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 18-ին Վանաձորում հանդիպում է անցկացրել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր:
Պաշտպանն ընդգծել է նման հանդիպումների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը:
«Որպես Պաշտպան՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը գնահատում եմ չափազանց կարևոր և արդյունավետ: Ինձ համար առանցքային է անձամբ Ձեզանից լսել մարդու իրավունքների առնչությամբ խնդիրները և միասին քննարկել դրանց լուծման ուղիները»,- ասել է Պաշտպանը՝ ողջունելով քննարկման մասնակիցներին:
Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում քաղաքացին իրեն պետք է պաշտպանված զգա, իսկ դրա համար անհրաժեշտ է շատ լուրջ և պրոֆեսիոնալ աշխատանք:
Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ Վանաձորում իրավապաշտպանների հետ հանդիպում անցկացնելու գաղափարը պատահական չէ, քանի որ նրանք իրականացնում են մեծածավալ աշխատանք, մշտապես բարձրաձայնում են հրատապ լուծումներ պահանջող խնդիրները:
Հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին:
Պաշտպանն ընդգծել է, որ չնայած պետության կողմից ձեռնարկվող քայլերին՝ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց իրավունքներն իրացնելիս շարունակում են հանդիպել բազմաթիվ խոչընդոտների և խնդիրների, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնվել են տարատեսակ զեկույցներում, հայտարարություններում, տարբեր միջազգային և ներպետական հանդիպումների ժամանակ, արձանագրվել և հասցեագրվել են պետական իրավասու մարմիններին:
Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և ընդգծել, որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1720 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ