211652_close_icon
views-count57479 դիտում article-date 10:55 18-12-2023

Երևան-Սևան ճանապարհի Չարենցավանի հատվածում մեծ թվով հսկայական բարդիներ «քոքից» կտրվել են․ կատարվածը ծառերի սպանդ է, թե սանիտարական էտ՝ պարզ չէ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր ուզում են հասկանալ, թե ում թույլատվությամբ կամ գիտությամբ են Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում մոտ 60-ից ավելի հսկայական բարդիներն ամբողջությամբ կտրվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցավանի արագաչափից մինչև Հրազդան տանող ճանապարհի աջակողմյան և ձախակողմյան հատվածներում կտրվել են բազմաթիվ ծառեր, որոնց մեջ կան նաև այնպիսիները, որոնք փտած են եղել, սակայն անզեն աչքով էլ երևում է, որ մեծ թիվ է կազմում առողջ ծառերի «սպանդ»-ը։

Թե ում գիտությամբ և ովքեր են հեղինակները, SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել և պատրաստ է ներկայացնել նաև Շրջակա միջավայրի նախարարության, Կոտայքի մարզպետարանի պարզաբանումը խնդրրի վերաբերյալ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր