211652_close_icon
views-count24316 դիտում article-date 14:31 02-08-2018

Ծառերի սպանդ Արմավիրի մարզում. Էջմիածնում քոքից կտրել են նախկին քաղաքապետի տնկած հաստաբուն ծառերը. վանդալները դեռևս հայտնաբերված չեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Գիշերը անհայտ անձը կամ անձինք ծառերի սպանդ են իրականացրել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էջմիածին քաղաքում՝ Չարենցի փողոցում, վանդալները բնության նկատմամբ իսկական սպանդ են իրականացրել՝ քոքից կտրելով մայթին եղած բոլոր հաստաբուն ծառերը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Այդ ծառերը տնկել է Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով ոչ միայն այդ ծառերն էր խնամում, այլ նաև բազմաթիվ ծառեր է տնկել քաղաքում, սակայն, չգիտես ինչու, գիշերը անհայտ անձը կամ անձինք իրենց չարագործությունն են կատարել բնությամբ նկատմամբ։ Ոստիկանությունը, եթե ցանկություն ունենա, հանգիստ կարող է վանդալներին հայտնաբերի, քանի որ մոտակայքում կան տեսախցիկներ»։ Կատարվածի մասին արդյոք տեղյակ են Արմավիրի մարզպետարանում ու Էջմիածնի քաղաքապետարանում, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր