211652_close_icon
views-count20553 դիտում article-date 18:29 23-09-2023

Ծառերի համատարած սպանդ Գեղարքունիքի մարզում. «Սևան» ազգային պարկում ստահակները 20-ից ավելի հսկայական առողջ բարդիներ են հատել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օրեր առաջ ծառերի սպանդ է իրականացվել Գեղարքունիքի մարզում։

Անհայտ անձը կամ անձինք «Սևան» ազգային պարկում՝ Նորատուս մասնաճյուղի Այրիվան տեղամասի 4-րդ պահաբաժնում, ապօրինի հատել են 21 հատ բարդի տեսակի 15-30 տարեկան ծառեր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառասպանդները հավանաբար գործի են դրել էլեկտրական սղոցներ (դրուժբա տեսակ) և իրենց սև գործը կատարել են շաբաթ կամ կիրակի օրերին, քանի որ բացի այդ օրերից տարածքը հսկվում է պահակների կողմից, և ստահակները քաջ իմացել են, որ շաբաթ, կիրակի հսկողություն չի իրականացվում ու իրենց սև գործն են արել։

Ծառերի ապօրինի հատման դեպքը հայտնաբերել է «Սևան» Ազգային պարկի Նորատուս մասնաճյուղի Այրիվան տեղամասի աշխատակիցը՝ հերթական շրջայցը ժամանակ։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր.Օր-ի 387 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հատված ծառերի բարձրությունը կլինի մոտ 20-30 մետր և այդ ծառերից 20-ն են կարողացել տեղափոխել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր