30490 դիտում
15:53 15-12-2023
Էջմիածնում պարեկները BMW-ում հայտնաբերել են ատրճանակ ու կասկածելի թմրամիջոց․ երիտասարդ տղան էլ, ոստիկանությունից դուրս գալով, ասում էր․ «Դուք հո Վանգան չէի՞ք, որ իմանայիք՝ ավտոյիս մեջ ինչ կա»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի ՊԾ 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները վերջին օրերին իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքներում հայտնաբերել են մեծ թվով օրինախախտ վարորդների, որոնք ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Պարեկների կողմից կատարվել են թմրանյութերի և ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 13-ին, ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Էդգար Միսակյանն ու կրտսեր պարեկ Կարեն Կարապետյանը Մուսալեռ գյուղի վարչական տարածքում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են կայանված BMW մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ավտոմեքենայի մոտ դրսևորել է կասկածելի վարքագիծ, ինչը պարեկների մոտ կասկած է հարուցել և ստուգման նպատակով մոտեցել են նրան։
Արդեն տեղում պարզել են, որ վարորդը, Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Նարեկ Ք․-ն է, ով ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նշված ավտոմեքենայով տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Արդեն Ոստիկանությունում, երբ փորձել են նրան անձնական խուզարկության ենթարկել, նա հայտնել է, որ իր մոտ ոչինչ չկա, ինչ կա, չկա BMW-ի մեջ է, ու ոստիկաններին է ներկայացրել ատրճանակ և պլաստմասե տարա՝ լցված չորացված և մանրեցված դեղնականաչավուն «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով։
Ոստիկանների հարցին, թե որտեղից ատրճանակը և «մարիխուանան», նա պատասխանում է, թե ատրճանակը չի հիշում ոնց, որտեղից, բայց «մարիխուանան» քաղել է Մուսալեռ գյուղի հարակից դաշտերից վայրի աճած կանեփի բույսերից և այն պատկանում է իրեն, իր անձնական օգտագործման համար է և առանց խուզարկության էլ իր հոժար կամքով զենքն ու թմրամիջոցը կներկայացնի և այդպես էլ անում է։
Ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք, դեպքի փաստով էլ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ոստիկանությունից դուրս գալուց Նարեկ Ք․-ն պարեկներին ասել է․ «Ախպեր դուք հո Վանգան չէիք, ի՞նչ իմացաք՝ ինչ կա ավտոյիս մեջ, թե՞ տվյալ էիք ստացել»։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+