34331 դիտում
14:07 23-02-2024
Պարեկային ծառայության Երևանի գնդում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ պարեկները կասկածելի «Mitsubihsi»-ում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները վերջին ամիսներին այնքան շատ զենք, զինամթերք են հայտնաբերել, որով կարելի է զինել մի ամբողջ գումարտակ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի անմիջական հսկողության տակ են գտնվում ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականները, որ պարեկային ծառայությունը նույնպես պետք է ակտիվ պայքար տանի ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։ Գրեթե ամեն օր Երևանի գնդի պարեկները տարբեր տեսակի հանցատեսակներ են բացահայտում։ Հայտնաբերում են մեծ թվով թմրամիջոցներ, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, առևանգված ավտոմեքենաներ և այլ տեսակի հանցագործություններ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Խաչիկ Հովհաննիսյանն ու Լևոն Բաղդասարյանը գիշերը ժամը 04։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Բաշինջաղյան փողոցով ընթացող «Mitsubihsi» մակնիշի ավտոմեքենայում հնարավոր զենքի լինի։
Պարեկները կարճ ժամանակում նշված փողոցի 4-րդ շենքի մոտ հայտնաբերում են ենթադրյալ «Mitsubihsi»-ն ու պարզվում է, որ ՊԾ Երևան քաղաքի գնդում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։
Ավտոմեքենայում գտնվող Երևանի բնակիչներ 23-ամյա Սամվել Մ․-ն և 23-ամյա Հմայակ Դ․-ն ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով տեղափոխվում են ոստիկանության Մաշտոցի բաժին։
Ոստիկանություն է տեղափոխվում նաև Հմայակ Դ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։
Արդեն ոստիկանությունում նրանք հայտնում են, որ ավտոմեքենայում ատրճանակ կա։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ, ավտոմեքենայում էլ հայտնաբերվում է «Մակարով» տեսակի ատրճանակ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+