211652_close_icon
views-count37122 դիտում article-date 20:21 11-12-2023

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների դեպքով ոստիկանները ճիշտ հետքի վրա էին դուրս եկել. հետախուզման մեջ գտնվող կասկածյալը, այլ ելք չունենալով, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. կասկածյալների մեջ են «Վովայի Արշակ»-ի հարազատները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները մի քանի օր շարունակ իրականացված հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ապա կատարված բացատրական աշխատանքի արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժին է ինքնակամ ներկայացել Երևանի բնակիչ 19-ամյա Ռուբեն Գ.-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և կասկածվում է այս տարվա հոկտեմբերի 12-ին Երևանի «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» կրակոցների գործում մասնակցություն ունենալու մեջ: 

Ռուբեն Գ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաների քննչական բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի քննիչի միջնորդությունը, որով քննիչը պահանջել էր նրա նկատմամբ, որպես խափանման միջոց երկասմյա կալանք: 

Գ. Շամշյանի տեղեկություններով դատարանը վերահաստատել է խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և Ռուբեն Գ.-ն տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկ։

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նոյեմբերի 4-ին «Աբովյան» բժշկական կենտրոն են դիմել 2 քաղաքացի, ովքեր մասնակցություն էին ունեցել հոկտեմբերի 12-ին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ «էրեբունի» թանգարանի հարևանությամբ գործող «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մեջ, որի ժամանակ հնչել էին կրակոցներ:  Քրեական ոստիկանությունում պարզել էին, որ այդ անձինք են Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Վարդան Ս.-ն և 25-ամյա Նարեկ Գ.-ն: Քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցվել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից «Աբովյան» բժշկական կենտրոն էին մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել էին, որ Վարդան Ս.-ն այդ օրը ժամը 01:00-իից միչև 02:00-ն ընկած ժամանակահատվածում եղել է «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ, որտեղ ավտոմեքենա կայանելու հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել մի խումբ անձանց հետ, ովքեր ծեծի են ենթարկել իրեն և Նարեկ Գ.-ին: 

Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ոստիկանության Էրեբունու տարածքի վետերանները պարզել էին, որ նշված արարքը կատարողներից մեկը եղել էր Երևանի բնակիչ 22-ամյա Արտյոմ Մ.-ն, ում ոստիկանները հայտնաբերել են Խորենացի փողոցում և տեղափոխել Ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտյոմ Մ.-ն ազատ էր արձակվել: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում էր: 

Լուսանկարները, տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 280+
280+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր