52396 դիտում
09:00 09-11-2023
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների դեպքով, որը տեղի էր ունեցել «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ, ոստիկանները հայտնաբերել են ևս 2 վիրավորի. կասկածյալների մեջ են «Վովայի Արշակ»-ի հարազատները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 4-ին «Աբովյան» բժշկական կենտրոն են դիմել 2 քաղաքացի, ովքեր մասնակցություն են ունեցել հոկտեմբերի 12-ին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ «էրեբունի» թանգարանի հարևանությամբ գործող «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մեջ, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունում պարզել են, որ այդ անձինք են Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Վարդան Ս.-ն և 25-ամյա Նարեկ Գ.-ն: Քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցվում է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից «Աբովյան» բժշկական կենտրոն են մեկնում ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի գլխավորությամբ:
Տեղում ոստիկանները պարզել են, որ Վարդան Ս.-ն այդ օրը ժամը 01:00-իից միչև 02:00-ն ընկած ժամանակահատվածում եղել է «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ, որտեղ ավտոմեքենա կայանելու հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել մի խումբ անձանց հետ, ովքեր ծեծի են ենթարկել իրեն և Նարեկ Գ.-ին:
Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ոստիկանության Էրեբունու տարածքի վետերանները պարզել են, որ նշված արարքը կատարողներից մեկը եղել է Երևանի բնակիչ 22-ամյա Արտյոմ Մ.-ն, ում ոստիկանները հայտնաբերել են Խորենացի փողոցում և տեղափոխել Ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արտյոմ Մ.-ն ազատ է արձակվել:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 12-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում մի խումբ անձինք վիճաբանում են, որի ժամանակ փոխադարձ կրակոցներ են հնչել:Նմանատիպ տեղեկություն նաև ստացել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտում: Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, հրամանատարի՝ ծառայության գծով տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ՝ պարեկները մոտեցել էին ենթադրյալ վիճաբանության վայր: Մի մասը՝ Արցախի փողոցից դեպի Էրեբունի թանգարանի ուղղությամբ, մի մասը՝ Էրեբունի Մասիվից և Նուբարաշենի խճուղուց, քանի որ վիճաբանության ու կրակոցների վայրի մասին հստակ տեղեկություն չկար: ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արթուր Մուրադյանն ու Գոհար Գեղամյանը շատ արագ, օպերատիվորեն հասել էին Խաչիկ Դաշտենցի փողոց, որտեղ նրանց հաջողվել էր հետապնդել և ենթադրյալ կռվի մասնակից կասկածյալներից մեկին վնասազերծել ու տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին: Կռվի մյուս մասնակիցները, տեսնելով մոտեցող պարեկային ծառայողների՝ փարոսիկները միացված ավտոմեքենաները, դիմել էին փախուստի:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի՝ օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Սարգիս Մելքոնյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանը: Տեղում ոստիկանները հայտնաբերել էին Toyota Camry մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա էին կրակոցի, ոտքի ու ձեռքի հարվածի հետքեր, դիմապակին էլ՝ վնասված:Ահազանգով ժամանել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Պետրոսյանի և ավագ քննիչ Գյուլասարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին ատրճանակից արձակած մոտ 10-ից ավելի կրակված պարկուճ, 1 գնդակ, արնանման հետքեր, և ձեռքի ժամացույց, որը, հավանաբար, կռվի մասնակիցներից մեկինն էր եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը սկսվել էր Խաչիկ Դաշտենց փողոցի 2/1 հասցեում գործող «Էրեբունի ամրոց» գարեջրատան խցերից մեկում, որն այնուհետև շարունակվել էր ռեստորանի դիմաց, որի ժամանակ էլ հնչել էին կրակոցներ:
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող բնակիչները, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Լսեցինք հայհոյանքներ, ինչ ասես՝ իրար չէին ասում: Հետո սկսեցին իրար տալ: Մեկ էլ լսեցինք՝ կրակոցների ձայն: Կարելի է ասել՝ շունը տիրոջը չէր ճանաչում: Լավ էր՝ պարեկները շուտ հասան ու դրանք, պարեկների ավտոները որ տեսան, փախան: Բայց մեկին հասցրին բռնել, ով BMW-ով էր: Եթե պարեկները մի քիչ ուշանային, իրար ուտելու էին, ու հաստատ զոհեր ու վիրավորներ էին լինելու: Օբյեկտի դեմն էլ կանգնած թանկարժեք ավտոմեքենաները պատկանում են հանրությանը հայտնի Արշակ Հակոբյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին, իսկ Ա. Հակոբյանը նախկին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետն էր, ժողովրդին հայտնի՝ Վովայի Արշակը: Արդյո՞ք նշված անձինք կապ ունեն տեղի ունեցածում, չգիտենք: Բայց ոստիկանները նրանց ավտոմեքենաներն ու մի քանի ջահելների հայտնաբերեցին ու կասկածանքով տեղափոխեցին ոստիկանություն»:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկների կողմից բռնված կասկածյալը Երևանի բնակիչ՝ 25-ամյա Հ. Հակոբյանն է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 311+
311+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16756 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ