211652_close_icon
views-count43831 դիտում article-date 18:55 22-02-2024

Պայթյուն-փլուզում՝ հրդեհի բռնկումով՝ Երևանում. կա վիրավոր. պարեկները սահմանազատել են տարածքը. ժամանել են ոստիկանության Արաբկիրի և քննչական բաժինների պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Թավրիզյան փողոցի թիվ 53 տնից լսվել է պայթյունի ձայն, վնասվել են ապակիները, դուռը, տանիքից նկատվում է ծուխ և կան տուժածներ:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նվեր Վահանյանն ու Մնացական Մելքոնյանը:

Պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների, Կարինե Լ.-ին պատկանող եռահարկ տանը տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ հրդեհը քաղաքացիների ուժերով մարվել է:

Այրվել է տանը եղած հեռուստացույցը, հեռուստացույցի տակդիրը, կենցաղային իրեր, փլուզվել է միջսենյակային պատից մի հատված, պատշգամբի դուռ, և կոտրվել են 2-րդ հարկի պատուհանների ապակիները:

Դեպքի վայրից 1 հոգի հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:  

Տեղում փրկարար-հոգեբանը հոգեբանական զրույց է ունեցել 2 քաղաքացիների հետ, որոնցից մեկը անչափահաս է եղել: Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», Երևանի ԳԳՄ-ի, «Տրանսգազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունների ներկայացուցիչները:

Օպերատիիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, պարզվում է: Ըստ նախնական տեղեկությունների՝ այնտեղ, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, բնակելի չի եղել:

Այս պահին տեղում աշխատում են փորձագետները:

Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը:  

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+

Նմանատիպ նյութեր