211652_close_icon
views-count1240 դիտում article-date 16:57 21-11-2023

Ինքը բեմից ինձ վիրավորեց, համարժեք պատասխան ստացավ. Սոնա Աղեկյանը` միջադեպի մասին

Այսօր առավոտից, ինչ սկսել է Երեւանի ավագանու նիստը, այդ անձը (Անի Խաչատրյանը-խմբ) ստանձնել է ՔՊ-ական քաղաքապետի եւ մյուս անդամների փաստաբանի գործունեությունը: Այս մասին Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց  ավագանու «Մայր Հայաստան»» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

«Նա իր նշած բեմից, թատերաբեմից վիրավորական արտահայտություն հնչեցրեց իմ անձի հասցեին, ստացավ համարժեք պատասխան, որից հետո հարձակում գործեց ինձ վրա: Մնացածի մասին հանդես կգանք լրացուցիչ մամուլի ասուլիսով»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր