14659 դիտում
18:13 29-07-2019
Վերելակի անկման պատճառով 2 մարդկանց մահվան համար մեղավորը Հայկ Մարությանն է. Սոնա Աղեկյանը հնամաշ վերելակում քաղաքապետի խրտվիլակը փոխանցեց նրան. tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և նրա թիմը այսօր բողոքի ակցիա իրականացրին քաղաքապետարանի առջև՝ հուլիսի 27-ին Ազատամարտիկների 82 շենքում տեղի ունեցած ողբերգական պատահարի առիթով, երբ վերելակի անկման հետևանքով երկու քաղաքացի էր զոհվել, հայտնումէ [url=https://www.tert.am/am/news/2019/07/29/elevator-Marutyan/3059937?fbclid=IwAR0w-2aSCJGP6-k3xpNd6USLawQoZ6mW_GSirVPie7WRT6kujtvATCz7w_o]Tert.am[/url]-ը։
Այս մասին Աղեկյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով: Նրանք 50-ամյա վերելակ էին բերել հանձնելու քաղաքապետ Հայկ Մարությանին, վերելակի մեջ, Աղեկյանի խոսքով՝ վերուվար է անում Մարությանի խրտվիլակը: Աղեկյանը նշում էր, որ մերժում են մահվան վերելակները:
«Մենք այստեղ բերել էինք վերելակ, որն արդեն 50-ամյա կյանք ուներ, փչացած էր, նրա մեջ գրված էր, որ մերժում ենք մահվան վերելակներին և վերելակի մեջ վերև-ներքև էր բարձրանում պարոն Հայկ Մարությանի խրտվիլակը: Շատ շնորհակալ ենք կոմունալի վարչության պետին, որը 840 հազար դրամ պարգևավճար է ստանում Երևանում աղբահանությունը ձախողելու համար: Նա մեծ ուրախությամբ և պատրաստակամորեն վերելակը խրտվիլակի հետ միասին տարավ և տրամադրեց Հայկ Մարությանին, ով այս պահին ևս համարձակություն չունի և չի կարող նայել մեր աչքերի մեջ ու ասել, թե ինչու 10 ամիս շարունակ Երևանի բյուջեից ստանում է 574 հազար դրամ աշխատավարձ, բայց խեղաթյուրել է ողջ աղբահանությունը, Երևան քաղաքը կորցրել է կեղտի, աղբի մեջ, քաղաքում վերելակները վերածել է մահվան վերելակների»,- ասաց նա:
Աղեկյանը շեշտեց, որ վերելակի վերջին անկման պատճառով երկու քաղաքացիների մահվան համար մեղավոր է քաղաքապետ Հայկ Մարությանը։
Մանրամասները՝ սկզզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/07/29/elevator-Marutyan/3059937?fbclid=IwAR0w-2aSCJGP6-k3xpNd6USLawQoZ6mW_GSirVPie7WRT6kujtvATCz7w_o]կայքում[/url]։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/27/1131063/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 27-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 82 հասցեում երկհարկանի ռեստորանային համալիրի վերելակը մոտ 12 մետր բարձրությունից ընկել է, որի մեջ եղել է 2 աշխատակից և նրանց հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օպերատիվորեն ժամանել էին Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և 1 մարտական հաշվարկ:
Վիրավորներից մեկին նշված վայրից դուրս էին բերել քաղաքացիները, իսկ մյուսին էլ՝ հրշեջ-փրկարարները: Վիրավորները՝ ըստ բժիշկների հայտարարության, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Ավելի ուշ երկուսն էլ մահացել էին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1717 դիտում
16:00 21-11-2023
Լարված իրավիճակ՝ ավագանու նիստում․ բախվել են Անի Խաչատրյանն ու Սոնա Աղեկյանը
1543 դիտում
16:45 21-11-2023
Սոնա Աղեկյանը ջուր ցփնեց վրաս, ես մազերից քաշեցի. Անի Խաչատրյանը մանրամասներ է պատմում
1237 դիտում
16:57 21-11-2023
Ինքը բեմից ինձ վիրավորեց, համարժեք պատասխան ստացավ. Սոնա Աղեկյանը` միջադեպի մասին
Այս բաժնից
1375 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ