Սոնա Աղեկյանը ջուր ցփնեց վրաս, ես մազերից քաշեցի. Անի Խաչատրյանը մանրամասներ է պատմում
Ես ընդամենը ելույթ էի ունենում, դահլիճից սկսեցին տարբեր մեկնաբանություններ, ընդհուպ մինչեւ Վազգեն Սարգսյան ու ավելորդ բառեր: Այս մասին Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին :
«Զգացի, որ ելույթս չի ստացվում, իջա, որ գամ վերջ: Ավելորդ խոսակցություններ ու էդ պահին կոյուղաջրերի թագուհին որոշեց, որ ինձ վրա պետք է ջուր ցփնի: Հետո սկսվեց իրարանցում, ինչպես տեսել եք»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ առավոտից այստեղ իրավիճակը լարված էր, Անի Խաչատրյանն ասաց. «Իրենք այդ նպատակով էլ եկել էին, նպատակը, ինչի համար եկել էին՝ սա էր: Մենք փորձեցինք զսպել, զսպել, զսպել, ելույթները հնարավորինս քաղաքական, ամբիոնից եւ ոչ թե դահլիճից, բայց տեսանք այն, ինչ տեսանք:
Ես ոչ մեկին չեմ խփել: Այն պահին, երբ ինձ վրա ջուր եկավ, ես ինքնապաշտպանական մազերից քաշեցի, որ բաժակը ձեռքից վերցնեմ: Այդքանն է եղել: Հետո արդեն իրարարնցում էր, ով ինչ, չեմ կարող ասել»:
Նա ընդգծեց, որ կոնկրետ «Մայր Հայաստան»-ը նպատակային էր այստեղ եկել ու դեռ նպատակային գալու է: