42951 դիտում
11:20 04-11-2023
Երևանում պարեկներն իրականացրել են «Շախ և մատ» օպերացիա. խմածության ամենաբարձր աստիճանի Kia-ի վարորդը համոզում էր, որպեսզի իրեն չակտավորեն ու 100 ԱՄՆ դոլարով ուզում էր հարցերը փակել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 2-ին ՀՀ Ներքին գործեր նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Երևանում իրականացրել են «Շախ և մատ» օպերացիա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներ Խաչիկ Հովհաննիսյանն ու Լևոն Բաղդասարյանը ժամը 09:30-ի սահմաններում նկատում են, որ Kia մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները, մեքենան վարելով հանդիպակաց երթևեկելի գոտիով, անգամ ակնհայտ տեսնելով, որ այդ վայրում պարեկները ծառայություն են կատարում:
Պարեկները կանգնեցնում են այդ ավտոմեքենան, պարզում են վարորդի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 53-ամյա Միքայել Ե.-ն: Վերջինս ենթարկվում է սթափության փորձաքննության և պարզվում է, որ գտնվում է ոչ սթափ, խմածության ամենաբարձր աստիճան:
Մինչ պարեկները արձանագրում են դեպքը, վարորդը պարեկներին փորձում է համոզել թե «ախպերություն» աչքերներդ փակեք, ոչ տեսել եք, ոչ լսել, էս 100 դոլարն էլ վերցրեք, թողեք ես գնամ: Սակայն պարեկները նրան Kia-ի հետ տեղափոխում են ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննչական բաժին է ներկայացվել նաև կաշառք հանդիսացող 100 ԱՄՆ դոլարը:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)