211652_close_icon
views-count95763 դիտում article-date 22:59 18-08-2018

Երևանում 69-ամյա վարորդը, ով եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, Nissan-ով վրարերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար, իսկ վարորդը մտել էր իր դերի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում, Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 69-ամյա Գագիկ Խաչատրյանը, Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավիթ արձանի հարևանությամբ, իր վարած Nissan մակնիշի 40 ՏՏ 808 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածով անցնող հետիոտն Սվետլանա Ալավերդյանին: Ինչպես դեպքի վայրի հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորութմամբ: Վարորդ Գ. Խաչատրյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվեց, որ ծերուկը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած), 1.258 մլ, ինչը խմածության ամենաբարձր աստիճանն է համարվում: Խմած վարորդը, երբ նկատեց, որ դեպքի վայրում կատարում ենք նկարահանման աշխատանքներ, սկսեց քթի տակ անհասկանալի, անհոդաբաշխ արտահայտություններ անել ու հայհոյանքներ տալ, սակայն հետո խոնարհ հարսի նման ենթարկվեց ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկին: Հետաքննիչի հանձնարարականով խմած վարորդի ավտոմեքենան տեղափոխվելու է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր