211652_close_icon
views-count1600 դիտում article-date 18:11 28-10-2023

Լավրովն ու Բայրամովը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախապատրաստումը

Հոկտեմբերի 28-ին կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր, տարածաշրջանային և միջազգային օրակարգեր։

Հաստատվել է 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը, այդ թվում.

-խաղաղության պայմանագրի նախապատրաստում,

-տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում,

-հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում։

Նմանատիպ նյութեր